Հայաստանի կառավարության օժանդակությամբ' բժշկական առարկաների արտադրության ծրագրի շրջանակներում կստեղծվի 120 նոր աշխատատեղ: Այդ նպատակով գործադիրը մինչև 2015 թվականի հունիսի 1-ը կերկարաձգի «Մեգա Մեդ» ՍՊԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 11-ի նիստի օրակարգում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտադրությունը կազմակերպելու նպատակով Երևանի Թբիլիսյան խճուղի 29/20 հասցեում կառուցվել է նոր գործարան, որն իր հնարավորություններով համապատասխանում է ընդունված միջազգային չափանիշներին' համալրված բարձրակարգ սարքավորումներով և նորագույն տեխնոլոգիաներով:

 

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ ընկերության կողմից արդեն իսկ ներմուծվել են որոշակի խմբաքանակով սարքավորումներ' անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխությունը իրականացնել որոշման հավելվածու մ և երկարացնել ներմուծվող սարքավորումների ժամկետը:

 

Ներդրումային ծրագրի շրջանակներում կներդրվի 4.82 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակներում կստեղծվի 120 նոր աշխատատեղ: