ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է կազմակերպության պատմության լավագույն գոլի քվեարկությունը, որը նվիրված էր ՈւԵՖԱ-ի 60-ամյակին:

Լավագույն գոլ է ճանաչվել 1988թ-ի Եվրոպայի առաջնությունում Հոլանդիայի և ԽՍՀՄ-ի հավաքականների միջև եզրափակիչ հանդիպման Մարկո Վան Բասթենի հեղինակած գոլը:

Տասնյակում են նաև Մաուրո Բրեսանի, Զինեդին Զիդանի, Ռուի Կոշտայի, Պիտեր Կրաուչի, Կրիշտիանու Ռոնալդուի, Դեյան Ստանկովիչի, Ռադամել Ֆալկաոյի, Սամուել Ումտիտիի և Զլատան Իբրահիմովիչի գոլերը:

Բոլոր գոլերը կարող եք տեսնել այստեղ: