Բրիտանական Grey London գովազդային գործակալությունը ստեղծել է ամանորյա զարդարանքներ մորուքների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ընկերությունը 14 փոքր ամանորյա գնդերի հավաքածուն վաճառում է մոտ 11 դոլարով: Ընկերությունն առաքում է իրականացնում աշխա րհի 11 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Նորույթն անհավանական պահանջարկ է գրանցել, և այժմ ընկերության պահեստներում գնդերը վերջացել են:

 

Հավաքածուն ավելի շատ օգտագործվում են ամերիկացիների, գերմանացիների և ֆրանսիացիների մոտ: Սակայն գնորդների ամենամեծ ցուցանիշը գրանցել են Մեծ Բրիտանիայի բնակիչները: