Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի՝ Չեմպիոնների լիգայում 10-րդ հաղթանակին նվիրված նվերներ է հանձնել իր թիմակիցներին:

Պորտուգալացին մադրիդյան թիմի ֆուտբոլիստներին նվիրել է Bvlgari-ի սահմանափակ քանակությամբ հավաքածուի ժամացույցներ:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ժամացույցների արժեքը կազմում է 6.8 հազար եվրո:

Ժամացույցների վրա «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակների տարեթվերն են գրված, իսկ հակառակ կողմում ֆուտբոլիստների անուններն են:

Роналду подарил игрокам «Реала» часы в честь 10 победы в Лиге чемпионов