Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 03:10-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքում էին: Րոպեներ առաջ ահազանգ էին ստացել մի քաղաքացուց, որն ասել էր, թե հիշյալ շենքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում ինքը կարծես սպանել է ոմն Արթուրի:

 

Ոստիկանները շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են մոտ 40-ամյա տղամարդու դի: Ինչպես շուտով պարզվել է՝ Չարենցավանի բնակիչ, 1975 թվականին ծնված Արծրունի Իսրայելյանն էր՝ ծանոթների շրջանում հայտնի Արթուր մականունով: Ըստ նախնական վարկածի՝ Իսրայելյանը մահացել էր գլխին ստացված բազմաթիվ հարվածների հետևանքով: Արագ պարզվել է նաև ահազանգողի ինքնությունը. նույն քաղաքի բնակիչ Կարեն Ազարյանն էր, որը շուտով հայտնվել է ոստիկանությունում և որպես կասկածյալ հարցաքննվել:

 

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում.