30-ամյա Նաիրա Բաղդասարյանը, որը դեկտեմբերի 11-ին երրորդ զույգ որդիներին է լույս աշխարհ բերել, իրեն լավ է զգում, բժիշկները մայրիկի և նորածին տղաների առողջական վիճակը գնահատում են բավարար: Ընտանիքը 8,5 տարվա ընթացքում 6 որդի է լույս աշխարհ բերել, ինչ է նախատեսում սոցիալական օրենսդրությունը, որպես պետական աջակցություն բազմազավակ այս ընտանիքի համար։

 

Նշենք, որ 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան համար պետության կողմից տրմադրվում է 1 մլն դրամ, որից 500 հազար դրամը ընտանիքը ստանում է միանվագ, իսկ մնացած 500 հազար դրամով ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ: Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը ստանում է 1 մլն 500 հազար դրամ, որից միանվագ՝ 500 հազար դրամ, իսկ մնացած 1 մլն դրամով ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ:

 

Այսինքն, Նաիրա Սահակյանը կստանա 3 միլիոն դրամ, որից 2 միլիոն դրամը միանվագ, իսկ 1 միլիոնը կդառնա ընտանիքի դրամագլուխը։ Ընդ որում, ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ոչ միայն այն երեխաների համար, որոնց ծնունդով պայմանավորված ծագել է պետական աջակցության իրավունքը, այլև նաև ընտանիքի մյուս անդամների համար:

 

Մինչև նպաստ ստացած երեխայի չափահաս դառնալը, դրամագլուխը կարող է օգտագործվել միայն անկանխիկ եղանակով երեք հետևյալ դեպքերում' ընտանիքի համար բնակարանային խնդրի լուծում՝ գնում, կառուցում, հիփոթեկային վարկի սպասարկում, երկրորդը՝ ընտանիքի երեխաներից որևէ մեկի ուսման վարձի վճարում և երրորդը՝ ընտանիքի անդամի բժշկական օգնության դիմաց վճարում: