Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Գարաթուղայ գյուղում Ռզաեւների տանը ծագած հրդեհից ընտանիքի 5 անդամներն ամբողջությամբ այրվել են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով virtualaz.org լրատվական կայքը, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

 

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 06:30-ին: Այրվել է Ռզաեւներին պատկանող առանձնատունը: Այրվելով մահացել են ընտանիքի անդամներ երկու կին եւ երեք անչափահաս երեխաներ: Հրդեհը ծագելու պատճառը դեռեւս հայտնի չէ