Մոսկվայի բանկերում եւ փոխանակման կետերում դոլարի եւ եվրոյի փոխարժեքները խիստ տարբերվում են, բայց իրարանցում չկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Բանկերի մի քանի բաժանմունքներ դադարեցրել են արժույթի առեւտուրը:
«Ստրատեգիա» բանկը դոլար գնելիս տալիս Է նվազագույն գինը՝ 58 ռուբլի: Նույն այդ բանկում Է գրանցվել նաեւ վաճառքի առավելագույն գինը՝ 85 ռուբլի: «Ֆորաբանկ» այցելելու պահին ամերիկյան արժույթի վաճառքի նվազագույն գինը 75 ռուբլի Էր, իսկ գնմանը՝ 65 ռուբլի: Փոխանակման կետերում եվրոն գնում են 72,60-ից («Ստրատեգիա») մինչեւ 95 ռուբլի («Ռոսբանկ»), իսկ վաճառում են 92-ից (Ֆորաբանկ») մինչեւ 120 ռուբլի («Ստրատեգիա»):
Ընդսմին առանձին բանկերի դրամարկղներում փոխարժեքները մի քանի րոպեի ընթացքում փոխվում են երկու-երեք անգամ, մյուս բանկերը պարզապես դադարեցրել են արժութային գործառնությունները: Այսպես, «Ռենեսանս» բանկի գրասենյակներից մեկում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ժամանակավորապես արժույթով չեն աշխատում:
«Ոչ վաճառում ենք, ոչ Էլ գնում ենք. մեզ արգելել են»,-պարզաբանել Է բանկի աշխատակիցը՝ հրաժարվելով հայտնել, թե ով Է արգեք սահմանել: