Պակիստանի Փեշավար քաղաքի ռազմական ուսումնարանում ավարտվել Է պատանդների ազատման գործողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ուսումնական հաստատությունը գերավվել Է վեց զինյալների կողմից, որոնց հաջողվել Է ոչնչացնել: Միեւնույն ժամանակ, պակիստանյան առանձին ԶԼՄ-ների տվյալներով, հարձակվողների թիվը կարող Էր ավելի մեծ լինել՝ մինչեւ 10 մարդ:

 

«Թեհրիք-ի Թալիբան Պակիստան» շարժման զինյալները դեկտեմբերի 16-ին Փեշավարում գրավել Էին տեղի զինվորական ուսումնարանը: Շենքում կարող Էին գտնվել մինչեւ 500 սովորողներ եւ ուսուցիչներ: Ավելի վաղ թալիբների ներկայացուցիչները հայտարարել Էին, որ մտադրվել Էին վրեժ լուծել Պակիստանի զինվորականներից, որոնք գործողություն են անցկացնում զինյալների ընտանիքների դեմ:

 

Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել Է 130 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: