Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Վերածննդի հրապարակում կայացել է 16,5 մ բարձրություն ունեցող հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' փոքրիկների համար համերգային ծրագրով հանդես են եկել մայրաքաղաքի մշակութային, ստեղծագործական օջախների սաները: Տոնակատարությանը մասնակցել են միլտիպլիկացիոն հերոսներ, ինչպես նաև իրենց շնորհավորանքն են բերել Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։

 

Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը նշել է, որ այսպիսով տրվել է քաղաքապետարանի կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների մեկնարկը, սակայն կայանալիք միջոցառումների մասին գերադասեց չխոսել՝ նշելով որ Ամանորին բազմաթիվ անակնկալներ են սպասվում: