Ազգային ժողովի արտահերթ նիստում վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու հարցի քննարկման ընթացքում չնայած Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չէր ցանկանում ելույթ ունենալ, սակայն տեսնելով, որ, իր խոսքով, «խառնվել են իրար», ելույթ ունեցավ:

 

Շատ լավ է: Ասում եք՝ բռնությունը լավ բան չի, հայը հային պիտի չծեծի, չքրֆի, բայց մեկս չի ասում՝ որտեղից է սկսվում այս ամեն ինչը: Ասում ենք՝ պատգամավորը իրավունք չունի քֆուր տալու, իրեն վատ պահելու, բայց նույն մեր ընկեր Արամ Մանուկյանը կարող է կանգնել ամբողջ ժողովրդի դեմ և հանրապետության նախագահին քֆուր տալ:

 

Այդ ժամանակ եթե մենք մեր ընկերոջը ապտակ տայինք, դրսում մեր ընկերոջը ոչ մեկը ապտակ չէր տա: Մեր բոլորի սխալն է, որ մեր մեջ այդքան տղամարդկություն չկար՝ հելնեինք մի չափալախ տայինք, ասեինք՝ էտ քանի գլուխ ունես, այ Արամ, որ Նախագահին մեր ես քրֆում: Դու՝ կուլտուրական մարդ, դու՝ գրագետ մարդ, հելի, ասա՝ լավը չէր Նախագահը, ասա՝ լավ չի աշխատում: Դու քանի՞ գլուխ ունես, որ Հանրապետության Նախագահին մեր քրֆես:

 

Հիմա էլ մի ապտակ կերել ես մռութիդ, սաղ աշխարհին հանել ես ոտի: Էտ որ քֆուր էիր տալիս, չէի՞ր մտածում, որ կարա մի հատ տղա գա, տա բերնիդ քֆուր տալու համար: Մենակ ասում ենք բռնությունա եղել, թե ինչի համար են Արամին խփել, ոչ մեկս չի ասում»,- իր ելույթում ասաց Ս. Սարոյանը:

 

Պատգամավորը նաև հարց բարձրացրեց՝ արդյո՞ք մենք սա դեմոկրատիա ենք համարում. «Մեր Նախագահը, որ էսօր գերագույն հրամանատարն է, կարան կանգնեն փողոցում ու մեր քրֆեն, դա եղավ դեմոկրատիա՞: Այդպիսի դեմոկրատիա չի լինում»:

 

«Արամ Մանուկյան, ինչի՞ էիր քրֆում, դու կուլտուրական մարդ, ես ու Շմայսը քրֆեինք, ջայնամ, բա դու ո՞ւր ես քրֆում, արա´: Ես եթե մեկին քրֆում եմ, համ չափալախի պատասխանը գիտեմ, համ էլ տալու: Հիմա դու քֆուր տալը գիտես, չափալախ ուտելը գիտես, պատասխանը չգիտես: Ասում եք՝ եկեք Արամի փոխարեն պատասխան տանք, ինչի՞ տանք, Արամը քֆուր ա տվել, Արամն էլ թող պատասխան տա: Ճիշտը տենց կեղի: Կարգ ու կանոն պե՞տք է Էղնի, թե՞ չէ»:

 

Սեյրան Սարոյանը, խոսքն ուղղելով Արամ Մանուկյանին, ասաց. «Ասա՝ նախագահը լավ չի աշխատում, չի տիրապետում իրավիճակին, ի՞նչ, ուզում ես քաղաքական ձևո՞վ խոսա: Հելնում, ասում ես՝ սրա մերը, նրա մերը: Այ տղա, դու ինչ գործ ունես խալխի մոր հետ»:

 

Մանրամասն` a1plus.am-ի տեսանյութում: