Եվրոպայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայնˋ Եվրագոտու տարեկան գնաճը 2014 թվականի նոյեմբերին կազմել է 0.3 տոկոսˋ հոկտեմբերի 0.4 տոկոսի համեմատ: Իսկ մեկ տարի առաջ գնաճը 0.9 տոկոս էր:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ նշված ժամանակահատվածու մ Եվրոպական Միությունում գնաճը կազմել է 0.4 տոկոս, նախորդ ամսվա 0.5-ի և անցած տարվա 1.0-ի փոխարեն:

 

Տարեկան աճը բացասական միտում է ունեցել Բուլղարիայում (-1.9%), Հունաստանում (-1.2%), Իսպանիայում (-0.5%) և Լեհաստանում (-0.3%): Իսկ ամենաբարձր տարեկան գնաճը գրանցվել է Ռումինիայում, Ավստրիայում (1.5%) և Ֆինլանդիայում (1.1%):