Քրդական փեշմերգան շարունակում է միջազգային դաշինքի օժանդակությամբ հարձակումներ իրականացնել Իրաքի արևմուտքում գտնվող շրջանների, մասնավորապես Սինջարի վրա՝ փորձելով ազատագրել այն ԻՊ-ից:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ար աբական լրատվամիջոցները, քրդական ուժերի ղեկավար Անուար Իբրահիմը նշել է, որ դեկտեմբերի 18-ին նոր հարձակումներ են իրականացվել Թել Աֆարի մերձակայքում գտնվող շրջանի վրա: Բախումների ժամանակ քրդական ուժերի 6 անդամ է զոհվել, ևս 31-ը վիրավորվել է:

 

Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհուրդը հայտարարել էր, որ փեշմերգայի ուժերը պատրաստ են հսկողություն հաստատել 8 շրջանների վրա:

 

Սալահ ադ Դին մարզի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ դեկտեմբերի 18-ին Թիրքիթ քաղաքի հարավում «Իսլամական պետության» ավելի քան 30 ահաբեկիչներ են սպանվել: Ռազմական գործողություններն իրականացվել են ազգային կամավորական ջոկատների օգնությամբ:

 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 17-ին, քրդական ուժերը լայնածաված ռազմական գործողություններ են սկսել՝ փորձելով «Ւսլամական պետությունից» ազատագրել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջարի շրջանը: