Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռազման Քադիրովը մեկնաբանել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը՝ հայտարարելով, թե պատրաստ Է կատարելու պետության ղեկավարի ցանկացած հրաման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դեկտեմբերի 18-ին նախագահն արձագանքել Է առանց վերադառնալու իրավունքի Չեչնիայից այն զինյալների ընտանիքների վտարման վերաբերյալ Քադիրովի հայտարարությանը, որոնք Գրոզնիում սպանել են ոստիկանների: Պուտինի գնահատմամբ՝ հանրապետության ղեկավարն իրավունք չուներ խոսելու զինյալների հարազատների պատասխանատվության մասին: Պետության ղեկավարը նշել Է, որ այդ հուզական հայտարարությունները լիովին համապատասխանել են մարդկանց սպասելիքներին, բայց հավելել Է, որ Քադիրովը դրա իրավունքը չուներ:
«Նախագահը նշեց, որ Գրոզնիում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ իմ հայտարարությունները լիովին համապատասխանել են մարդկանց սպասելիքներին: Ըստ որում նախագահն ընդգծեց, որ այդ պայքարն անհրաժեշտ Է մղել օրենքի շրջանակներում: Մենք լիովին պաշտպանում ենք նախագահի կողմից իրադարձությունների գնահատումները եւ առաջադրված խնդիրները: Մենք նրա հետեւակայիններն ենք եւ պատրաստ ենք կատարելու ցանկացած հրաման»,- դեկտեմբերի 19-ին գրել Է Քադիրովն Instagram-ի՝ իր Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: