Նավթի գների համաշխարհային անկումը կարող Է Ճապոնիայի համար ապահովել 4 տրիլիոն իենի (33,6 միլիարդ դոլարի) չափով տնտեսական արդյունք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է երկրի Էկոնոմիկայի վերականգնման նախարար Ակիրա Ամարին:
«Կարծիք կա, որ նավթի գների անկումը կարող Է մեր երկրի համար ստեղծել 4 տրիլիոն իենի (33,6 միլիարդ դոլարի) չափով տնտեսական արդյունք,- նշել Է գերատեսչության ղեկավարը:- Եվ մեզ համար կարեւոր Է օգտագործել այդ շանսը՝ երկրի տնտեսությունը գնանկումից դուրս բերելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: