ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեկտեմբերի 19-ին' ժամը 09.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 AR 566 պետհամարանիշի (վարորդ Գ. Մ., ծնված 1976թ.), «Լեքսուս» մակնիշի 033 MM 01 պետհամարանիշի (վարորդ Խ. Վ., ծնված 1950թ.) և «Մերսեդես» մակնիշի 03 SO 628 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ Ս. Ա., ծնված 1995թ.). տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները փակել են «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների գազի փականները և հոսանքազրկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: