Թուրքիայի նախկին' 8-րդ նախագահ Թուրղութ Օզալի որդին' Ահմեթ Օզալը ANA կոչված նոր քաղաքական կուսակցություն է ստեղծել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Demokrat Haber հեռուստաալիքը:

 

Մամուլի ասուլիսում Թ.Օզալը հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցության նպատակը Թուրքիան «Աթաթուրքի նախանշած' ժամանակակից մշակույթի մակարդակին հասցնելն է»:

 

Նա ասել է, որ քաղաքականություն է մտել իշխանության գալու համար: «Մենք քաղաքականություն ենք տանելու արտահայտվելու ազատություն, ժողովրդավարություն, կրոնի եւ խղճի ազատություն ունեցող Թուրքիայի համար: Մեր ներկայիս վիճակից պետք է դուրս գալ: Այս վիճակում ոչ մենք, ոչ էլ մեր երեխաներն ու թոռներն ապ ագա չեն կարող ունենալ», -ասել է նա:

 

Թ.Օզալն նկատել է, որ իր հոր նախագահության 10 տարիների շրջանում լավ է ուսումնասիրել ե՛ւ նախագահական պալատը, ե՛ւ կառավարությունը, պետության, ազգի եւ արտաքին քաղաքականության լարվածությունները, եւ այժմ պատրաստ է կառավարել Թուրքիան:

 

Թ.Օզալը նշել է, որ ինքը լավ է հասկանում քրդական խնդրի լուծման կարեւորությունը Թուրքիայի ապագայի համար, եւ գիտի այդ հարցը լուծելու ճանապարհը: Նորահայտ կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ ինքը ցանկանում է ստեղծել բոլոր քաղաքացիների հավասար իրավունքներն ապահովող, տնտեսապես հզոր եւ բարեկեցիկ երկիր:

 

Ներկայում Թուրքիայում 76 քաղաքական կուսակցություն կա: Երկրի խորհրդարանում ներկայացված է ընդամենը 4 կուսակցություն' «Արդարություն եւ զարգացում»-ը, Ժողովրդահանրապետականը, «Ազգայնական շարժում»-ը եւ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: