Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի նախաձեռնությամբ երկրի հայ համայնքը մարդասիրական օգնություն է ուղարկել հարավում ռազմական գործողությունների մեջ գտնվող իրենց համերկրացիներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անալիտիկա», 11 բեռնատար մեքենաների շարասյունը Խարկովից ճանապարհ է ընկել դեպի Դոնեցկ եւ Լուգանսկ: Մարդասիրական օգնությունը հավաքվել է երկու շաբաթվա ընթացքում, որին մասնակցել են Ուկրաինայի տարբեր քաղաքներում ապրող հայերը: Մարդասիրական օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ եւ սնունդ:

 

Սա Ուկրաինայի հայ համայնքի նախաձեռնությամբ առաջին մարդասիրական օգնության տրամադրումը չէ: Երկրի հարավում ռազմական գործողությունների մեկնարկից սկսած ուկրաինահայերը բազմիցս իրենց աջակցությունն են ցուցաբերել պատերազմի մեջ գտնվող իրենց համերկրացիներին: