ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 20-ին' ժամը 06.25-ին, ահազանգ ստացվել, որ Երևանի Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքի պահեստում այրվում է կցորդով բեռնատար ավտոմեքենա՝ (անհայտ պարունակությամբ), իսկ հարևանությամբ կայանված է բենզինի գլանատակառ. տուժածներ չկան:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատյան փողոցի 90/10 հասցեում գտնվող «Ալյանս Տերմինալ» ՍՊԸ-ի տարածքում այրվում է «Վոլվո» մակնիշի EZ 491 պետհամարանիշի կոնյակ տեղափոխող ավտոգլանատակառի վարորդի խցիկը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.45-ին, մարվել՝ 07.08-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 1949թ. ծնված Թ. Տ. տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատելեն բավարար: