Բելառուսը և Ռուսաստանը համաձայնեցրել են ՌԴ արտահանվող արտադրանքի գինը դոլարով սահմանելու հնարավորությունը: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ'այդ մասին Մինսկում հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիյը' ներկայացնելով Մոսկվայում ունեցած բանակցությունների արդյունքները:

 

«Մենք պայմանավորվել ենք, որ մեր կողմից ՌԴ արտահանվող ապրանքների գները սահմանենք դոլարով' ՌԴ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի համաձայն»,- ասել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիյը:


Ռուսիյի խոսքով' ռուսական կողմը համաձայնել է դրան, գտնելով, որ այդպես հարմար կլինի աշխատել: «Չարժեք ամեն օր վերանայել պայմանագրերը և պետք է մեկը մյուսին կասկածների ենթարկի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասել է Բելառուսի փոխվարչապետը:

 

Մի քանի օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությունից պահանջել էր Ռուսաստանին արտահանման գծով մատակարարվող բելառուսական արտադրանքի դիմաց հաշվարկները կատարել կայուն արժույթով: «Խնդիր Է դրված առեւտուրն անել ոչ թե ռուբլով, այլ դոլարով, քանի որ մենք Էներգա ռեսուրսների համար վճարում ենք ոչ թե ռուբլով, այլ դոլարով: Դա, ի դեպ, կառավարության աշխատանքի թերացումն Է:

 

Ռուսաստանի հետ հարկավոր Էր վաղուց աշխատել եւ պահանջել, որ նրանք մեզ նույնպես վճարեն կայուն արժույթով՝ դոլարով կամ եվրոյով»,-հայտարարել Էր Լուկաշենկոն՝ դեկտեմբերի 18-ին Մինսկում ելույթ ունենալով տնտեսական խնդիրներին նվիրված խորհրդակցությունում: