Բելգիայի բանակի արհմիութենական շրջաններում վրդովված են այն բանից, որ թագավորական ընտանիքը Ծննդյան տոների արձակուրդին Ինդոնեզիա է մեկնել Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Զինված ուժերի սոցիալիստական արհմիությունն ընդգծել Է, որ Ֆիլիպ թագավորը եւ նրա ընտանիքի անդամները պետք է մասնավոր ուղեւորությունները կատարեն իրենց հաշվին:
Ըստ որում հրապարակումներում նշված Է, որ բանակային «Ֆալկոն» ինքնաթիռը եւ դրա անձնակազմը պետք Է թագավորական ընտանիքի հետ մնան ամբողջ տոնական արձակուրդի ընթացքում, ինչում արհմիությունները ոչ միայն պետական Էթիկայի, այլեւ աշխատանքային իրավունքների խախտում են տեսնում:
Իրադրության հակասականությունն այն Է, որ բելգիացիների թագավորն ըստ արարողակարգի, ինչպես նաեւ անվտանգության նկատառումներով ուղեւորություններ Է կատարում սոսկ Բլգիայի զինված ուժերի ինքնաթիռներով: Այս առնչությամբ արհմիությունները կարծում են, որ թագավորը մասնավոր ճանապարհորդությունների համար պետք Է ընտրեր ավելի համեստ երթուղի կամ Էլ թագավորական ընտանիքին հատկացվող պետական դոտացիայի հաշվին ինքը վճարեր բանակի նման ծախսերը, որից՝ խիստ բարենորոգումներ պլանավորող կառավարությունը խնայողություն Է պահանջում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: