Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը խոստովանել է, որ թիմն արժանիորեն է հայտնվել առաջնությունը լքելու վտանգավոր գոտում:
Բունդեսլիգայի 17 տուրից հետո դորտմունդցիները 15 միավորով մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղում են:
«Զարմանալի է, թե որքան անօգնական էինք մենք: Եվ ոչ մի երաշխիք չկա, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը: Առաջին շրջանում մեզ մոտ վնասվածք ստացան գրեթե բոլոր առանցքային ֆուտբոլիստները: «Բորուսիան» այնքան վատ էր խաղում, որքան հնարավոր է պատկերացնել: Մենք արժանիորեն ենք գտնվում այն հորիզոնականում, որտեղ հիմա ենք: Եթե հունվարի վերջ մեր վնասվածք ստացած ֆուտբոլիստներն ապաքինվեն, ապա իրավիճակը հնարավոր կլինի ուղղել: Սակայն, մենք չենք կարող համոզված լինել, որ դա տեղի կունենա: Ոչ ոք չի կարող խոստանալ, որ նոր վնասվածքներ մեզ մոտ չեն լինի»,- Հումելսի խոսքը մեջբերոմ է Goal-ը: