Ճապոնիայի կայսեր պալատի մոտ դեկտեմբերի 23-ին ավելի քան 23 հազար մարդ Է եկել, որպեսզի միապետին շնորհավորի ծննդյան 81-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով կայսերական արքունիքի վարչությունը:
Կայսեր ծննդյան օրվա առթիվ առավոտվանից բաց Է պալատամերձ տարածքի եւ պալատի առջեւի հրապարակի մուտքը: Միապետը եւ նրա ընտանիքը երեք նգամ դուրս են եկել ապակեպատ պատշգամբ՝ հպատակների առջեւ:
Ճապոնիայի կայսրը հավաքվածներին դիմել Է ողջունի ճառով, որում նշել Է, թե «տարին զերծ չմնաց տարերային աղետներից», եւ մաղթել Է, «որ եկող տարին լինի լուսավոր եւ բոլորին առողջություն եւ երջանկություն բերի»:
Կեսօրից մինչեւ երեքն անց կես բոլոր ցանկացողները կարող Էին գրություն թողնել շնորհավորական մատյաններում:
Կայսեր ծննդյան օրը Ճապոնիայում պետական հանգստյան օր Է: Բոլոր հիմնարկությունները կախում են պետական դրոշներ: Դա տարվա մեջ այն երկու օրերից մեկն Է, երբ պալատամերձ տարածք մուտքը բաց Է բոլոր ցանկացողների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: