Ռուսաստանցիների մեծ մասը վերջին հինգ տարվա ընթացքում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի աշխատանքը գնահատում Է խիստ բացասական. նա ինքն առավելապես բացասական Էմոցիաներ Է առաջացնում: ՌԴ-ի բնակիչները նաեւ այն կարծիքին են, որ Օբաման արժանի չԷր ստանալու Խաղաղության Նոբելյան մրցանակը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպ րես»-ը, այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հարցման արդյունքները:
Հարցումը վկայում Է, որ այժմ Օբամայի աշխատանքի արդյունքներին քննադատաբար Է վերաբերվում հարցվածների 81 տոկոսն այն դեպքում, երբ 2010 թվականին (նախագահության առաջին տարվա արդյունքներով)' միայն 8 տոկոսը: Այսչափ ոչ նպաստավոր տպավորությունը նշվում Է, նախեւառաջ, հակառուսական քաղաքականության ֆոնին. հարցվածների 22 տոկոսը հենց դրանով են բացատրել ամերիկյան պետության ղեկավարի նկատմամբ իրենց վերաբերմունքը:
Ռուսաստանցիները նաեւ քննադատում են նրա արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ վերցված (14 տոկոս), Օբամային համարում են ռազմական հակամարտություններից շատերի նախաձեռնող (18 տոկոս) եւ այլն:
Միաժամանակ Էականորեն կրճատվել Է դրական վերաբերմունքի դրսեւորումների բաժինը (56 տոկոսից մինչեւ 5 տոկոս):
Բացի այդ, Բարաք Օբամայի Էմոցիոնալ ընկալման ինդեքսը, որը հաշվել են ՀԿՈՒՀԿ-ում, ընկել Է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ՝ մինուս 81 կետ (2012 թվականի 146-ից): Հարցվածներից յուրաքանչյուր չորրորդը (26 տոկոս) դատապարտում Է նրան, հակակրանք (26 տոկոս) եւ անվստահություն (25 տոկոս) Է տածում: Մյուսների մոտ նա առաջացնում Է հիասթափություն (16 տոկոս) եւ նույնիսկ ատելություն (13 տոկոս): Իսկ հարցման մասնակիցների հինգերորդ մասը (20 տոկոս) խոստովանել Է, որ իրենք նրա նկատմամբ միանգամայն անտարբեր են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: