Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն այն կարծիքին է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները չեն կարող երկարաժամկետ լինել: Դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նկատեց, որ արդեն իսկ եվրոպական արտադրողներն իրենց կառավարություններից դժգոհում են՝ իրենց համար ռուսական շուկան փակելու կապա կցությամբ:

 

«Օրինակ, Գերմանիայում վերջերս մի իրավիճակ էր ստեղծվել, որ խնձորը կոպեկներով պարտադրում էին աշխատողներին, որովհետև այնքան շատ էր արտադրությունը, որ իրացնելու հնարավորություն չկա, քանի որ փակ է ռուսական շուկան: Միայն Գերմանիայում 300 հազար ընկերություններ աշխատում են ռուսական շուկայի վրա, իսկ հիմա նրանց համար փակվել է այս հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա:

 

Պատգամավորի խոսքով' Ռուսաստանի ու Եվրամիության տնտեսությունները միմյանց հետ փոխկապակցված են, ուստի, այդ պատժամիջոցները չեն կարող երկար կյանք ունենալ: «Վերջին հաշվով, բանականությունն էլ է հուշում, որ համագործակցությունն անհամեմատ ավելի կարևոր է, քան առճակատումը: Իհարկե, Ռուսաստանը պետք է վճարեր Ղրիմի համար և հիմա վճարում է:

 

Սակայն, ինչպես ասում են, ռուսները երբեք լավ չեն ապրել: Հիմա մի քիչ լավ ապրել կամ մի քիչ վատ' դա ռուսների համար միևնույնն է: Դա Եվրոպական Միությունը չէ, որտեղ երբ լույսերը 24 ժամ անջատվում են, 10 հոգի ինֆարկտ են ստանում: Ռուսաստանին պատժամիջոցներով հնարավոր չէ վախեցնել կամ երկրում ճգնաժամային իրավիճակ ստեղծել».- ընդգծեց պատգամավորը:

 

Նա խորհուրդ տվեց իր վերջին դիտարկումները շատ կարևոր չհամարել և նշեց, որ մեծ հաշվով համագորւծակցությունը բխում է և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ հետաքրքրություններից և շահերից: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ պատժամիջոցների քաղաքաանությունը չի դառնա դոմինանտ այդ երկու խոշոր տնտեսական կառույցների փոպհարաբերություններում: