ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 24-ին' ժամը 00.44-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Բաքոս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միտցուբիշի» մակնիշի 34AS620 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ն.) և «Մերսեդես» մակնիշի 19SD009 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից Մ. Ա.-ն (ծնված 1978թ.), Գ. Մ.-ն (ծնված 1985թ.) և Գ. Ն.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: