Սիրելի' սյունեցիներ
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ, մաղթում եմ բարօրություն, առողջություն և երջանկություն, իսկ մեր հայրենիքին' խաղաղություն, բարեկեցություն, համամարդկային արժեքների վրա խարսխված առաջընթաց ու զարգացում:
Անառարկելի պատմական փաստ է, որ Սյունիքը եղել է, կա ու կմնա «հայոց արեւելից կողմաց» անառիկ ամրոցը, և նաև Սյունիքի հզորությամբ են պայմանավորված մեր երկրի պաշտպանունակությունն ու կայուն առաջընթացը: Մենք հաղթահարեցինք մեր պատմության ընթացքը կանխորոշող տարիներից ևս մեկը' 2014-ը, և վստահ եմ, որ Սյունիքը, թևակոխելով 2015 թվական, կշարունակի զարգանալ, հզորանալ ու բարգավաճել:
Գալիք տարում Սյունիքում կիրականացնենք տասնյակ տնտեսական ու սոցիալական ծրագրեր, որոնք կնպաստեն մեր մարզի բնակչության ապահովության և բարեկեցության աճին:
Սիրելի' հայրենակիցներ, Ամանորը ավանդական ու ամենասիրված ընտանեկան տոնն է, որին սպասում ենք անհամբեր' ջերմությամբ, երազանքներով ու ակնկալիքներով: Ուստի մաղթում եմ, որ Նոր տարին սեր բերի բոլորիս ընտանիքներին, որ հետևում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը, անհաջողություններն ու ձախողումները:
Թո'ղ 2015թ. Սյունյաց յուրաքանչյուր օջախից ելնող ծուխն ավետի շենություն ու առատություն, իսկ տոնական սեղանների շուրջ տիրեն բարձր տրամադրությունն ու լավատեսությունը:
Թո'ղ Նոր տարին խաղաղություն, արևշատություն և բարիքների առատություն բերի հայոց ընտանիքներին ու մեր երկրին:
Շնորհավո'ր Ամանոր և Սուրբ ծնունդ: