Կիեւի կենտրոնի հյուրանոցներից մեկի մոտ անհայտ անձը նռնակ է նետել Ուկրաինայի ժողպատգամավորների ուղղությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հանրապետության ՆԳ նախարարության Կիեւի վարչությանը:

 

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 25-ի գիշերը: «Առայժմ չպարզված երիտասարդը պայթուցիկ է նետել Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների ուղղությամբ»,- ասված է Կիեւի միլիցիայի հաղորդագրության մեջ:

 

Ճշտվում է, որ հետապնդման ընթացքում անհայտ անձը եւս մեկ նռնակ է նետել միլիցիոներների ուղղությամբ, իրավապահներից մեկը վիրավորվել է: Ներկայում քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով: Իրավապահները պարզում են նռնակի տեսակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: