Այսօր Վրաստանի ՆԳՆ-ի Գլդանի-Նաձալադևի վարչության շենքում նռնակ են նետել. գրում է Грузия-Online-ը: Ըստ առկա տեղեկությունների՝ ոստիկանական վարչության շենքը վնասվել է, և կա 1կ վիրավոր:

Նռնակ նետած քաղաքացին նախկինում դատված է եղել գողության համար: Նա արդեն ձերբակալվել է իրավապահների կողմից: