Վերջին հինգ տարում Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում մահացել է 5 տարեկանից ցածր ավելի քան 36 հազար երեխա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, հայտարարություն է տարածել Թուրքիայի առողջապահության նախարարությունը' պատասխանելով ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի ներկայացրած հարցադիմումին:

 

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության տրամադրած տվյալների' 2009 թվականին երկրի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում մահացել է 8 հազար 86 երեխա, 2010 թվականին'7 հազար 416, 2011 թվականին' 7 հազար 244, 2012 թվականին' 6 հազար 891, 2013 թվականին' 6 հազար 857: