Հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում դեկտեմբերի 23-ին' ժամը 19.10-ին, հաղորդում է ստացվել, որ ձեռքի և ոտքի կտրած-ծակած վերքերով ու քթի սալջարդով իրենց մոտ է ընդունվել 1992թ. ծնված Արամ Գ.-ն:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 18.30-ի սահմաններում, Մրգանուշ-Կանաչուտ գյուղամիջյան ճանապարհին, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, Արամ Գ.-ին դանակով հարվածել է նրա մորաքրոջ որդին' 1989թ. ծնված Գագիկ Մ.-ն: Գագիկ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է քննություն: