Ռուսական Русская семерка կայքը Հայաստանը դասել է աշխարհի 6 հնագույն երկրների շարքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայքը գրում է, որ հայկական պետականության պատմությունն ունի շուրջ 2500 տարի, թեպետ դրանց արմատները պետք է ավելի խորը փնտրել' Արմե-Շուպրիա թագավորությունում (Ք. ա.12-րդ դար), որը, ըստ պատմիչ Բորիս Պիոտրովսկու, Ք.ա. 7-6-րդ դարերում վերածվել է սկյութ-հայկական միության:

 

Նշվում է, որ հնագույն Հայաստանը թագավորությունների և պետությունների բազմագույն կոնգլոմերատ է եղել, որոնք գոյություն են ունեցել միաժամանակ կամ փոխարինել են մեկը մյուսին: Կայքը գրում է, որ առաջին անգամ «Հայաստան» եզրույթը տեսնում ենք պարսից արքա Դարեհ Առաջինի Բեհիսթունյան արձանագրությունում, որտեղ նա այդպես է անվանում Ուրարտուի տարածքում տեղակայված պարսկական սատրապությունը: Ավելի ուշ Արաքս գետի հովտում առաջանում է Արարատյան թագավորությունը, որի հիմքի վրա էլ հետագայում ծագում են Ծոփքը, Փոքր Հայքն ու Մեծ Հայքը: Արդեն մ.թ.ա. 3-րդ դ արից հայ ժողովրդի քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը տեղափոխվում է Արարատյան դաշտավայր:

 

Հայաստանից բացի Русская семерка-ն որպես մյուս հինգ հնագույն պետություններ նշում է Իրանը, Չինաստանը, Հունաստանը, Եգիպտոսը և Ճապոնիան: