Ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դրամական օգնություն է հատկացրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված վեց զինծառայողների ընտանիքներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, մարզպետի կողմից Ամանորի նախաշեմին դրամական օգնություն են ստացել 2013-14 թթ. ծառայողական պարտականությունները կատարելիս կամ մարտական դիրքերում զոհված վերինգետաշենցի Լյուքս Ստեփանյանի, ծովինարցի Սարգիս Աբրահամյանի, գեղհովիտցի Գարիկ Իսպիրյանի, ավազանցի Արտակ Բեգյանի, նորատուսցի Արմեն Ավետիսյանի եւ Գավառի Արծվաքար թաղամասից զորակոչված Գերոգի Մնացականյանի ընտանիքիներին:

 

Զոհված զինծառայողների ընտանիքնե րին այցելել եւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անունից դրամական օգնությունները հանձնել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատակիցները:

 

Խոսրով Խլղաթյան