Սանտա Կլաուսն ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ ամբողջ աշխարհում ավելի քան 7 միլիարդ նվեր բաժանելով երեխաներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի եւ Կանադայի հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD):

 

Ամանորյա կախարդը Հյուսիսային բեւեռի իր նստավայրն Է վերադարձել դեկտեմբերի 25-ին Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին: Նրա ճանապարհորդությունը տեւել Է ավելի քան մեկ օր:

 

Սանտա Կլաուսը դեկտեմբերի 24-ի ցերեկն սկսել Էր իր ճանապարհորդությունը, որպեսզի բոլորին շնորհավորի Սուրբ Ծննդի բերկրալի տոնի առթիվ: