Գյումրիում տեղակայված N զորամասն Ամանորին ընդառաջ նվեր ստացավ ՀՀ արդարադատության նախարարությունից: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը դեկտեմբերի 26-ին այցելեցին Պաշտպանության նախարարության Գյումրիում տեղակայված N զորամաս, հանդիպեցին սպայական անձնակազմի և զինվորների հետ:

 

Արսեն Մկրտչյանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և նախարարության աշխատակիցների անունից նվերներ հանձնեց Շիրակի կայազորի պետ փոխգնդապետ Ռաֆայել Շահգելդյանին: Նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ «Arlis» որոնողական համակարգերով հագեցված համակարգիչները և առաջին անհրաժեշտության պարագաները օգտակար կլինեն զինվորների համար՝ գործող իրավական ակտերին ծանոթանալու, լրացուցիչ իրավական կրթություն ստանալու և առօրյայում դրանք օգտագործելու առումով:

 

Զինվորական ողջույնից հետո Արսեն Մկրտչյանը շնորհավորեց Հայոց բանակի զինծ առայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց անձնվեր ծառայության համար: Նախարարի առաջին տեղակալը հայ զինվորին և հայ սպային մաղթեց առողջություն, հաջողություն: «Թող նոր տարին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար լինի խաղաղության և ձեռքբերումների տարի Հայոց բանակը պատվով կատարի իր առջև դրված խնդիրներն ու ապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

 

Նախարարի առաջին տեղակալն ու նախարարի խորհրդականը« Գյումրի կատարած այցի շրջանակում այցելեցին նաև նախարարության համակարգում գործող Այլընտրանքային պատիժների կատարման ծառայության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մարզային ու քաղաքային ստորաբաժանումներ եղան Նոտարական գրասենյակում« ծանոթացան համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին նրանց խնդիրներին ու զրուցեցին քաղաքացիների հետ:

 

Արմենուհի Մխոյան