Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնն ու դեսպանության աշխատակիցները հայերենով շնորհավորել են հայ ժողովրդի Ամանորը:
«Ցանկանում եմ առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն նոր' 2015 թվականին: Ուզում եմ նշել, որ անձամբ ինձ համար ժամանակը Հայաստանում շատ հաճելի էր անցնում: Հպարտանում ենք այս տարվա գործընկերության արդյունքներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ամանորյա ուղերձում ընդգծել է Ջոն Հեֆերնը:
Գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսն ու դեսպանատան աշխատակիցները հայերենով ներկայացրել են նաեւ, թե դեսպանատունն անցնող տարում ինչ աշխատանքներ է կատարել: