Լոնդոնի բնակչուհի Բարբարելլա Բյունխերը ամուսնացել է երկու կատուների հետ, որոնց վերցրել է կենդանիների ապաստարանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, 48-ամյա բրիտանուհին և երկու կատուները «մեղրամիսն» անցկարել են Լանասատորե կղզում:

 

Նա որոշել է ամուսնանալ եղբայր-կատուներ Լուգոշիի և Սպայդերի հետ այն բանից հետո, երբ 7-ամյա սիրավեպից հետո բաժանվել է սիրելի տղամարդուց:

 

«Ես գիտակցեցի, որ ոչ մի մարդ երբեք չի կարող ինձ նման կերպ երջանկացնել և սիրել, ինչպես նրանք»,- նշել է բրիտանուհին:

 

Բարեկամները նրան խենթ են համարել: Բյունխերը նշել է, որ մտերիմները պետք է պարզապես ընդունեն իր որոշումը: