Ադրբեջանի իշխանության ընտրած քաղաքական կուրսը տանում է հասարակության մեջ լարվածության եւ կբերի իշխանափոխության: Ուկրաինայի դեպքերից հետո Ադրբեջանում սկսել են ավելի շատ գողանալ' գիտակցելով իրենց մոտալուտ վերջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն' minval .az լրատվական կայքին տված հարցազրո ւյցում:
Քաղաքագետը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունը «ազգի փրկության» նմանակեղծում է արել. Նախագահ Իլհամ Ալիեւը զբոսայգիներ է բացել, աջ ու ձախ արժեքավոր հանձրարարություններ է տալիս, իսկ հեռուստաալիքները ցուցադրել են երկրի' առանց հարկերի զարգացումը:
«Եկող տարի Բաքվում կանցկացվեն Եվրոպական խաղերը, որի վրա մի քանի միլիարդ դուրս գրված' յուրացված մանաթ է ծախսվել: Օրերս անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, որոնց նկատմամբ ժողովուրդն անտարբերություն դրսեւորեց: Նման անայլընտրանքային կերպով կանցնեն նաեւ եկող տարի նախատեսված խորհրդարանական ընտրությունները: Ադրբեջանական պետական կառույցները մեռնում են», -նշել է քաղաքագետը:
Ալիզադեի կարծիքով' ադրբեջանցիներն այլեւս ոչ մի հետաքրքրություն չունեն ո՛չ քաղաքապետարանների, ո՛չ խորհրդարանի, ո՛չ կառավարության, ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ երկրի նկատմամբ: «Հետարքրքրությունը շուտով կմարի նաեւ նախագահական ընտրությունների նկատմամբ», -հավելել է նա:
Նրա խոսքով' ներկա իշխանությունների օրոք պետությունից անհատի օտարացումը հասնում է իր բարձրագույն կետին: «Նրանց միայն փողն է հետաքրքրում, նրանք իրար միս են ուտում մի կտոր տորթի համար, եւ այդ հանցավոր համակեցությունը շարունակում է կործանել երկիրը: Իսկ ադրբեջանցիները գնալով ավելի շատ են խորասուզվում ճահճի < /b>մեջ, նրանք հուսալքված են, շարունակաբար դեգրադացվում են, եւ զբաղված են միայն ուտելով», -նշել է նա:
Քաղաքագետը հաջողություն չի տեսնում նաեւ արտաքին քաղաքականության մեջ: Նրա խոսքով' Ադրբեջանի արտաքին քաղաքական թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի վրա «ինքնիշխանության» վերականգնումն է, սակայն, այդ հարցում եւս դրական փոփոխություններ չկան, ամբողջական զրո է:
Ըստ նրա' իշխանությունների առաջ կանգնած երկրորդ խնդիրը միջազգային կառույցներում երկրի հեղինակության մեծացումն է, սակայն, այս հարցում եւս «պլուսներ» չկան: «Բոլոր միջազգային կառույցները թքում են Ադրբեջանի կողմը. ե՛ւ Եվրոպայի Խորհուրդը, ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Պետքարտուղարությունը: Միակ խնդիրը, որը նրանք կարողացել են լուծել, իրենց տնտեսական նախագծե րի համար գործընկերներ գտնելն էր: Բայց չպետք է մոռանալ, որ նավթագազային նախագծերի համար գործընկերներ փնտրել պետք չէ, նրանք իրենք են գտնում քեզ», -ասել է քաղաքագետը:
Ալիզադեն ընդգծել է, որ բոլոր նման նախագծերում կոռուպցիոն բաղադրիչ կա: «Անգամ Անդրանատոլիական (TAP) եւ Անդրադրիատիկ գազատարների նախագծերում կոռուպցիոն բացադրիչներ կան, քանի որ արտասահմանցիները դրանք կառուցելու են անհասկանալի ծագումով փողերով», -նշել է նա:
Քաղաքագետը պնդել է, որ իշխանություններն այդպես էլ անհրաժեշտ եզրակացություններ չեն արել ուկրաինական ճգնաժամից, իսկ եկող տարին լինելու է նույնքան ցավալի ադրբեջանցիների համար: «Ուկրաինական իրադարձություններից հետո Ադրբեջանում սկսել են ավելի շատ գողանալ, գիտակցելով, որ մոտենում է իրենց վերջը: Ավելին, նրանք սկսել են ամեն ինչ միանգամայն հակառակն անել. երկխոսություն սկսելու, խնդիրները բացահայտելու, հասարակության հետ դրանց լուծման ուղիները որոնելու, այսինքն' դժգոհության իրական պատճառները վերացնելու, ավելի մեծ չափերով չգողանալոÖ ‚, աշխարհում իրենցից մեծ փորձագետներ չսարքելու փոխարեն, նրանք սկսել են ավելի շատ ձգել պտուտակները, բանտարկել լրագրողներին, իրավաբանններին, իրավապաշտպաններին: Իսկ այդ ուղին տանում է հասարակության մեջ լարվածության, եւ կբերի իշխանափոխության», - ամփոփել է Ալիզադեն: