Ծննդյան տոնը գերմանացիների համար մնում Է ամենասիրված տոներից մեկը, թեեւ կորցնում Է իր կրոնական նշանակությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սրանք են այն հարցման արդյունքները, որն «Ապոտեկեն ումշաու» հանդեսի կողմից անցկացվել է Գրիգորյան տոմարով նշվող Ծննդյան տոնի կապակցությամբ:

 

Դաշնային հանրապետության բանկիչների 78 տոկոսն այն տեսակետն ունի, որ սպառման հասարակությունն իր ազդեցությունն է ունեցել այդ կարեւոր տոնի վրա, դրա գլխավոր իմաստը նախատոնական առեւտուրն Է եւ նվերների վաճառքից ստացված եկամուտը: Հարցվածների 53 տոկոսը նշել Է, որ Ծննդյան տոներն իրենց համար «մի քանի հանգստյան օրեր են», երբ հարկավոր չԷ գնալ աշխատանքի կամ ուսումնառության: 16 տոկոսն ընդհանրապես խոստովանել Է, որ միայն հանուն իրենց երեխաների են նշում այդ տոնը:

 

Հարցմանը մասնակցել Է 2 հազար 111 մարդ:

 

Չնայած դրան, հարկ Է խոստովանել, որ Ծննդյան տոնը Գերմանիայում մնում Է ամբողջ ընտանիքով հավաքվելու գլխավոր առիթը:

 

Դաշնային հանրապետության քաղաքացիների շուրջ 80 տոկոսը տարվա հենց այդ օրն են հանդիպում իրենց ազգականների հետ:

 

Ինչ վերաբերում Է Ծննդյան տոների եւ Նոր տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող նվերներին, ապա դրանք սմարթֆոններն են եւ համակարգչային պլանշետները: Միտումը պահպանվում Է արդեն մի քանի տարի: Այդ սարքերը ամանորյա տոնածառի տակ են հայտնվում դեպքերի 40 տոկոսում: Դրանց մրցակիցները խաղային տեսակցուրդներն են:

 

Մարկետինգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ Նյուրնբերգում այս տարի գերմանացիները Ծննդյան տոներին իրենց սիրելիներին կհանձնեն ռեկորդային թվով նվերների սերտիֆիկատներ:

 

Վերջին տարիներին գերմանացիների մեծ մասը նվերները պատվիրում են Համացանցի միջոցով: Մարկետոլոգները նշում են, որ նախածննդյան առեւտրի միագումար շրջանառությունն այս տարի Գերմանիայում կգերազանցի 85 միլիարդ եվրոն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: