Հունվարի 2-ից Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին: Դա ինտեգրացիոն նոր միություն է, որտեղ արդեն աշխատում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:


Սկզբնական շրջանում Երևանն արտոնություններ կունենա մաքսատուրքերի հարցում և դա հիմնական կվերաբերի գյուղատնտեսական ապրանքներին: Իսկ ահա Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն գործող տնտեսական կապերին անդրադարձել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Դմիտրի Մակարովը: