Գեղարքունիքի մարզում այսօր առավոտյան հարսնացուն «փախել» է սիրած տղայի հետ։ Հարսանիքը նախատեսված էր նշել հունվարի 8-ին, բայց ինչպես ասում են, բանը դրան չհասավ։ Գրում է Առաջին հեռուստաբլոգը:
Այսօր առավոտյան մարտունեցի հարսնացուն «փախել» է ոչ թե հարսանիքի փեսացուի, այլ ուրիշ տղայի հետ։ Հարսանեկան ծախսերն ամբողջությամբ արված էր, երկու կողմի ընտանիքները մոտ 10.000 դոլար գումար էին ծախսել։ Մինչև այս պահը սերը գտած հարսնացուից լուր չկա․․․
Սա այն դեպքն է, որ չես իմանում՝ մեղադրես աղջկան, թե ուրախանաս նրա համար: Մի կողմից մտածում ես՝ ամեն ինչ արել է հանուն սիրո, բայց, մյուս կողմից էլ, նայում ես ծախսած 10.000 դոլարին ու հասկանում, որ ամանորից հետո մեկ ամիս սոված մնացած մարդկանց գլխին նման բան չի կարելի անել։
Կապ չունի՝ ինչպես կզարգանան դեպքերը, երջանկություն Ձեզ․․․
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան