2015 թվականին Ռուսաստանը լիարժեք տնտեսական ճգնաժամ կապրի, համախառն ներքին արդյունքը հաջորդ տարի կարող Է նվազել 2 – 4 տոկոսով: Այդ մասին ասել Է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, իսկ այժմ Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի նախագահ Ալեքսեյ Կուդրինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

 

«Այսօր կարող եմ ասել, որ մենք մտել ենք կամ մտնում ենք իսկական, լիարժեք տնտեսական ճգնաժամ, հաջորդ տարի մենք այն կզգանք լրիվ չափով»,- ասել Է Կուդրինը:

 

«2000 թվականից Պուտինի եւ Մեդվեդեւի կառավարման ընթացքում առաջին անգամ հաջորդ տարի բնակչության իրական եկամուտները կնվազեն: Նվազման մակարդակը կկազմի 2 տոկոսից մինչեւ 4 – 5 տոկոս»,- ասել Է ֆինանսների նախկին նախարարը:

 

Ռուբլու թուլացումը Կուդրինը բացատրել Է մի քանի պատճառներով. նավթի գներով, Ուկրաինայի իրադարձությունների պատճառով արեւմտյան պատժամիջոցներով եւ համաշխարհային շուկայում մնացած արժույթների նկատմամբ դոլարի ամրապնդմամբ: