«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռեալի» դեմ խաղին և նշել.
«Ռեալը» լավ սկսեց խաղը, սակայն մենք լավ արձագանքեցինք նրանց ճնշմանը: Կարողացանք մրցակցին պահել առաջին խաղակեսում: Հանդիպման երկրորդ հատվածը շատ լավ ստացվեց: Փոխարինումներն աշխատեցին, դրանք օգնեցին մեզ գրոհի համար տարածություն գտնել, և մենք սկսեցինք վտանգավոր պահեր ստեղծել: Ցույց տվեցինք, որ ունակ ենք դիմակայելու նման մրցակցի: Տորեսը լավ խաղաց, սակայն նրան ժամանակ է պետք թիմին հարմարվելու համար»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» «Ռեալի» նկատմամբ տարել է 2:0 հաշվով հաղթանակ: