Եվրոպայի դատարանը՝ Եվրամիության դատական իշխանության բարձրագույն մարմինը, որոշել Է, որ ճարպակալումը որոշակի հանգամանքներում կարող Է հիմք ճանաչվել հաշմանդամություն տալու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, այս վճիռը կայացվել Է Դանիայից մանկական դաստիարակի հայցի քննության ընթացքում, ով պնդում Էր, թե աշխատանքից ազատվել Է իր ավելորդ քաշի պատճառով:

 

Դատարանը վճռել Է, որ այն դեպքերում, երբ ճարպակալումը կարող Է խոչընդոտել աշխատանքային պարտականությունների «ամբողջական եւ արդյունավետ» կատարմանը, այն կարող Է հիմք ընդունվել մարդուն հաշմանդամ ճանաչելու համար:

 

Եվրոպայի դատարանի վճիռները կատարման համար պարտադիր են Եվրամիության բոլոր երկրների կողմից:

 

Դատարանը նաեւ որոշել Է, որ գիրությունն ինքնին հաշմանդամություն չԷ, բայց եթե այն հանգեցնում Է այս կամ այն գործողությունների կատարման երկարաժամկետ անընդունակության, ապա այդպիսի դեպքերում պետք Է ուժի մեջ մտնեն հաշմանդամների իրավունքների պաշտպանության դրույթները: