Համացանցում 2014 թվականին ամենահանրաճանաչ խորհրդանիշն Է դարձել սիրտ պատկերող սմայլիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Նահանգների The Global Language Monitor (GLM) հիմնադրամի հետազոտության մեջ, հիմնադրամ, որն ուսումնասիրում Է կայքերի, բլոգների եւ սոցիալական ցանցերի լեզուն:
Ըստ GLM-ի տվյալների՝ սմայլիկների ակտիվորեն օգտագործվող տարբերակն են Էմոձիները (գունավոր նկարներ՝ հաճախ անիմացիաներով), որոնք ավելի ու ավելի հաճախ են օգտատերերին ծառայում իրենց մտքերն արտահայտելու համար՝ դառնալով բառերի եւ տառերի լիարժեք փոխարինում: Այժմ համակարգիչները եւ շարժական Էլեկտրոնային սարքերը «հասկանում են» 722 Էմոձիներ, եւս 250-ը դրանց կավելանան 2015 թվականի սկզբից:
GLM-ի տվյալներով՝ առավել հաճախ օգտագործվողների թվում են նաեւ «նանո», «ֆոտոռումբ» (ուրիշի լուսանկարը փչացնելու փորձ), «խալիֆաթ», «գիսաստղ», «թափանցիկություն» եւ այլ բառեր: Ամենատարածված արտահայտությունների տասնյակում են՝ «Ձեռքերդ վե՛ր, մի՛ կրակեք» (արտահայտության հաճախակի գործածումը կապված Է ԱՄՆ-ում ոստիկանության կողմից մի քանի աֆրոամերիկացիների սպանության դեմ բողոքների ալիքի հետ), «կլիմայի փոփոխություն» եւ «մեծ տվյալներ»:
Ամենատարածված անունների եւ անվանումների թվում են Էբոլա վիրուսը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ice Bucket Challenge ֆլեշ մոբը, ինչպես նաեւ Ղրիմը եւ Սոչիի Օլիմպիադան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: