ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձ է հղել հայտնի ֆուտբոլիստ, այժմ մաչզիչ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ։

 

Ուղերձում ասված է.

 

«Հարգելի պարոն Հովհաննիսյան,

 

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

 

Մեծ է Ձեր ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման, հայկական մարզաշխարհը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու եւ սպորտի հանրայնացման գործում:

 

Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ եւ գեղեցիկ գոլերով բազմաթիվ բերկրալի պահեր եք պարգեւել հայ ֆուտբոլասերներին՝ հայկական ֆուտբոլի անունը բարձր պահելով միջազգային ասպարեզում: Սպորտային հանրությունը մինչ օրս հիշում է Ձեր տպավորիչ խաղը Հայաստանի առաջատար թիմի' Երեւանի «Արարատի» կազմում՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, օլիմպիական խաղերում:

 

Գնահատելի է նաեւ Ձեր մարզչական գործունեությունն ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ տարբեր ակումբային թիմերում, որտեղ այսօր էլ Ձեր փորձն ու վարպետությունն եք փոխանցում երիտասարդ սերնդին:

 

Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ' մաղթում եմ Ձեզ հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ եւ ամենայն բարիք»: