ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը և Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-19-րդ կմ-ը:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն, իսկ Արագածում բուք է:
ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: