Թեեւ սոցիալական ցանցերը կարեւոր գործոն են եւ նկատելիորեն ազդում են երկրի քաղաքական կյանքի վրա, սակայն նախագահի ոչ բոլոր թեկնածուներն են ակտիվորեն օգտագործում այն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը' նշելով, որ ութ թեկնածուներից միայն գործող նախագահի եւ «Ժառանգության» առաջնորդի թիմերն են ակտիվ սոցիալական ցանցերում, չնայած որ բոլոր թեկնածուներն էլ գրանցված են Facebook սոցիալական ցանցում:
«Վերջին շրջանում սակայն ակտիվացել է նաեւ Անդրիաս Ղուկասյանը»,-նշեց նա:Անդրադառնալով քարոզարշավին' Սաֆարյանը նշեց, որ որոշ թեկնածուներ, ամենայն հավանականությամբ, որոշել են նախընտրական քարոզարշավն իրենց արտահայտություններով եւ հայտարարություններով վերածել գիշերային մղձավանջի: «Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ եղել է «խեղկատակ թեկնածու», այս ընտրությունների ժամանակ ավելացել է նրանց թիվը, որոնք երկու գործառույթ ունեն' աշխատել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ եւ զվարճացել ժողովրդին»: