Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհին բուքը հունվարի 12-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, դադարել է, տեսանելիությունը բավարար է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:
Ավելի վաղ նախարարությունը տեղեկացրել էր, որ ժամը 10:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Սևանից դեպի Դիլիջանի թունել, Մարտունուց դեպի Վարդենիս և Գորիսից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածներում տեղ - տեղ մերկասառույց է:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը: