Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Ատլետիկոյի» դեմ խաղում գոլային փոխանցում է արել Լուիս Սուարեսին, որն արգենտինացու համար դարձել է 100-րդ արդյունավետ փոխանցումը Պրեմիերայի 295 խաղում: Վերջին 20 տարվա համար այս ցուցանիշով հարձակվողը երկրորդ տեղում է և զիջում է միայն Լուիշ Ֆիգուին, ով կատարել է 107 արդյունավետ փոխանցում՝ 58 փոխանցումը «Բարսելոնայի» կազմում, 49-ը՝ «Ռեալի»: